Անվճար վերապատրաստում IHSS-ի մատակարարների համար, թե ինչպես կարելի է պատրաստվել, արձագանքել և վերականգնվել կլիմային առնչվող արտակարգ իրավիճակներից։
- Ավարտելիս վաստակեք $536 դոլարի կրթաթոշակ։
- Վերապատրաստումն սկսվում է 2022 թվականի հուլիսից
- Դասերն անցկացվում են առցանց՝ Zoom-ի միջոցով, շաբաթը մեկ անգամ վեց շաբաթ տևողությամբ
Այս մասնագիտացված վերապատրաստումը կընդլայնի խնամողների հմտություններն իրենց ստանձնած դերերում՝ որպես կարևոր աշխատողներ և առաջին արձագանքողներ արտակարգ իրավիճակներում և կլիմայական պայմաններից առաջացող աղետների ժամանակ (ծայրահեղ շոգ, անտառային հրդեհներ, հոսանքազրկումներ, ծուխ և օզոնային աղտոտվածություն), ինչպես նաև կլիմային չառնչվող աղետներ (երկրաշարժ, համավարակներ և անվտանգ խմելու ջուր)։
Խնամողները կսովորեն՝
- Կլիմայի փոփոխության ազդեցությունը խնամողների և այն մարդկանց վրա, որոնց նրանք խնամում են
- Արտակարգ իրավիճակների պլանավորում (շտապ բուժօգնության հավաքածուներ, տեղական ռեսուրսներ)
- Առաջին օգնություն և CPR (սիրտ-թոքային վերակենդանացում)/AED (ընդունելի դեղաչափ արտակարգ իրավիճակի պայմաններում)
- Տարհանում և ապաստանի տրամադրում
- Հաղորդակցություն արտակարգ իրավիճակի պայմաններում
- Սթրեսի կառավարում և աղետների մասին հոգեբանություն
Տեղերը սահմանափակ են։ Եթե հետաքրքրված եք այս անվճար վերապատրաստմամբ, խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցերին ձեր իրավասությունը ստուգելու համար։
Կապ հաստատեք ոլորտի համակարգողների հետ՝
Isabel Menjivar, 213-544-6988
isabelm@advancecaregivers.org
Stella Yoo, 213-544-7262
kyungheey@advancecaregivers.org
Ամառ 2022-ի դասերի ժամնանակացույց (Zoom-ով)
- Դաս #3148․ ամեն չորեքշաբթի (2022 թվականի հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 31-ը), երեկոյան 6-9:30
- Դաս #3149․ ամեն շաբաթ օր (2022 թվականի հուլիսի 23-ից մինչև սեպտեմբերի 3-ը), առավոտյան 10-ից մինչև ցերեկը 1:30
- Դաս #3150․ ամեն հինգշաբթի (2022 թվականի հուլիսի 21-ից մինչև սեպտեմբերի 1-ը), երեկոյան 6-9:30
