fbpx

COVID-19-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊՐՈՏՈԿՈԼՆԵՐԸ Տնային օժանդակ ծառայությունների (IHSS) + Տնային խնամքի ՍԹՎ/CPR վերապատրաստման համար

Մենք գիտենք, որ Դուք ոգևորված եք՝ Խնամատուների առաջխաղացման կենտրոնի (CCA) հետ ՍԹՎ/CPR-ի դասընթացն սկսելու առթիվ։ Ստորև բերված են դասընթացը հաջողությամբ ավարտելու և Ձեր ՍԹՎ/CPR սերտիֆիկատն ստանալու պահանջները: Բացի դրանից, վերապատրաստումը հնարավորինս անվտանգ անցկացնելու նպատակով, խնդրում ենք հետևել սոցիալական հեռավորության վերաբերյալ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) բոլոր ուղեցույցներին:

ՍԹՎ/CPR վերապատրաստման պահանջներ

  1. ՍԹՎ/CPR դասընթացի առաջին մասն անցեք առցանց՝ Zoom-ի միջոցով: Դա կլինի 2-ժամյա դասախոսություն, որը կանցկացվի Ձեր դասավանդողի կողմից՝ ավարտելուց հետո երկու շաբաթվա ընթացքում: Դուք հնարավորություն կունենաք դասընթացի առաջին մասն անցնելու Ձեր պարբերաբար պլանավորվող դասաժամի ընթացքում, կամ կարող եք ընտրել որևէ այլ դաս, որը մենք անցկացնում ենք Ձեր առաջնային լեզվով:
  2. Ուղարկեք և անցեք ՍԹՎ/CPR թեստը 80% կամ ավելի բարձր միավորով: Երբ ավարտեք առցանց մասը, Ձեր դասավանդողը Ձեզ կուղարկի ԹՎ/CPR թեստի հղումը: Դուք կարող եք թեստը հանձնել մի քանի անգամ, բայց մենք ուզում ենք ապահովել, որ Դուք Ձեզ վստահ զգաք բովանդակության հարցում։
  3. Գրանցվեք երես առ երես անցկացվող հմտությունների պարապմունքին՝ Ձեր դասավանդողի կողմից տրամադրված «Google ձևաթերթ»-ի հղման միջոցով: Պարապմունքները հասանելի կլինեն Ձեզ ամենից մոտ գտնվող քաղաքում։ Յուրաքանչյուր պարապմունքի համար նախատեսված տեղերն առաջարկվում են առաջինը գրանցվածներին։ Խնդրում ենք չմասնակցել հմտությունների պարապմունքին, եթե չեք գրանցվել կամ չեք անցել առցանց մասը: Ձեզ կխնդրեն դուրս գալ պարապմունքից, և Դուք պետք է նորից գրանցվեք՝ ավելի ուշ՝ մեկ այլ օր մասնակցելու համար:
  4. Լրացրեք COVID-ի հարցաշարը: Ձեր դասավանդողը Ձեզ կխնդրի լրացնել հարցաթերթիկը, երբ ժամանեք երես առ երես անցկացվող հմտությունների պարապմունքին։ Ջերմության ստուգումները նույնպես կանցկացվեն տեղում: Եթե ​​Ձեր ջերմությունը 100,4 աստիճան է ըստ Ֆարենհայտի կամ ավելի բարձր է, ԵՎ Դուք հարցաթերթում թվարկված առնվազն երկու ախտանիշի պատասխանեք «այո», ապա Ձեզ կխնդրեն դուրս գալ պարապմունքից և նորից գրանցվել՝ ավելի ուշ՝ մեկ այլ օր մասնակցելու համար: Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) «Կորոնավիրուսի ախտանիշների մասին» ուղեցույցի, «սիմպտոմատիկ» տերմինով բնութագրվում են այն անձինք, ովքեր ունեն հետևյալ ախտանիշները կամ ախտանիշների համակցությունը. ջերմություն, հազ, դժվարացած շնչառություն, կամ հետևյալ ախտանիշներից առնվազն երկուսը. ջերմություն, սարսուռ, կրկնվող դող սարսուռից, մկանային ցավ, գլխացավ, կոկորդի ցավ, կամ համի և (կամ) հոտի նոր առաջացած կորուստ:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ: Խնդրում ենք մնալ տանը, եթե հետևյալներից որևէ մեկը վերաբերվում է Ձեզ.

  • Դուք հիվանդ եք
  • COVID-19-ի Ձեր թեստի պատասխանը դրական է
  • Վերջին 14 օրվա ընթացքում ցուցադրել եք COVID-19-ի ախտանիշներ
  • Վերջին 14 օրվա ընթացքում սերտ շփման մեջ եք եղել մի անձի հետ, որի COVID-19-ի թեստի պատասխանը եղել է դրական, կամ տվյալ անձը վերջին 14 օրվա ընթացքում ցուցադրել է COVID-19-ի ախտանիշներ

Լրացուցիչ տեղեկություններ

  1. Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) ուղեցույցների, հմտությունների պարապմունքին մասնակցելիս Դուք պետք է մշտապես կրեք համապատասխան դիմակ։ Դիմակի պահանջը չկատարելու դեպքում Ձեզ կխնդրեն դուրս գալ պարապմունքից:
  2. Խնդրում ենք մեկ այլ անձից մշտապես մնալ առնվազն 6 ոտնաչափ հեռավորության վրա, ներառայդ թվում՝ դասընկերներից և CCA-ի աշխատակազմի անդամներից։

Նախապես շնորհակալություն ենք հայտնում համագործակցության և աջակցության համար: Եկե՛ք օգնենք մեկս մյուսին՝ մնալու ապահով:

Close 

Sign-up to be added to our mailing list!

This field is for validation purposes and should be left unchanged.