fbpx

Տնային խնամողների վերապատրաստում

Անվճար վերապատրաստում տնային աջակցության համար
Ծառայություններով (IHSS) զբաղվող խնամողներ Կալիֆոռնիայում
in-home-page-hero-1

Դարձեք CPR-ի վկայագրված, վստահ և վերապատրաստված խնամող։ Ավարտելիս վաստակեք մինչև $300 կրթաթոշակ։

Խնամողի մեր անվճար վերապատրաստումն առաջարկվում է վեց լեզուներով և մասնավորապես նախատեսված է մեծահասակների համար, ովքեր ունեն կրթության տարբեր մակարդակներ։ Մեր վերապատրաստման ծրագիրն ապացուցել է, որ կատարելագործում է խնամքը, նվազեցնում է շտապ օգնության բաժանմունքի այցերը և ստացիոնար հոսպիտալացումները և կրճատում է խնամողների մեկուսացումը, միայնությունը և դեպրեսիան։

Մեր բոլոր դասերը ղեկավարվում են հրահանգչի կողմից և ուղիղ միացմամբ՝ առցանց տեսակոնֆերանսի Zoom հավելվածով։ Ովքեր անծանոթ են այս անվճար, հեշտ կիրառելի հավելվածին, մենք առաջարկում են աջակցություն, որպեսզի արագ կարողանաք գործի անցնել։

CCA-ն առաջարկում է դասեր իսպաներեն, անգլերեն, հայերեն, մանդարիներեն, կանտոներեն և կորեերեն։

Մենք առաջարկում ենք երեք ծրագիր․

  1. IHSS+ Տնային խնամքի ինտեգրում․ 10-շաբաթյա վերապատրաստման դասընթաց, որը խնամողներին է տրամադրում նոր հմտություններ և նրանց պատրաստում է սպառողի խնամքի թիմի ճանաչելի անդամ դառնալու հարցում։ Վերապատրաստումը ներառում է վարակների կառավարում, սնուցում, և օրգանիզմի մեխանիզմներ, դեղորայքի օգտագործման պահպանում, CPR, առաջին օգնություն և տնային անվտանգություն։
  2. IHSS+ Ալցհեյմերի հիվանդության խնամքի․ 10-շաբաթյա վերապատրաստման ծրագիր, որը խնամողներին սովորեցնում է գործնական հմտություններ՝ օգնելու նրանց հոգ տանել Ալցհեյմերի հիվանդություն և առնչվող թուլամտության ախտանիշեր ունեցող տարեցներին։
  3. Խնամողների ճկունության թիմերի նախագիծ․ վեց շաբաթյա վերապատրաստման ծրագիր, որը նախատեսված է սովորեցնել խնամողներին, թե ինչպես կարելի է պատրաստվել, արձագանքել և վերականգնվել կլիմային առնչվող արտակարգ իրավիճակներից;

“The value of this is more than something you feel in your heart. It also builds trust and allows for better communication among the team.”
Okesha Reese, IHSS provider
Los Angeles, California

Անվճար ծրագրեր

  • 10-շաբաթյա ընդհանուր հմտություններին ուղղված ծրագիր
  • Շաբաթական մեկ անգամ, 3.5 ժամ տևողությամբ
  • Պահանջներն ավարտելուն պես մինչև $300 դոլարի կրթաթոշակ
  • Պետք է լինի IHSS-ի խնամող
  • Ձեր խնամած անձը պետք է լինի LA Care-ի անդամ (կարող են իրավասու լինել այլ առողջապահական պլաններ)

  • 10-շաբաթյա Ալցհեյմերին բնորոշ ծրագիր
  • Շաբաթական մեկ անգամյա դաս, 3.5 ժամ տևողությամբ
  • Պահանջներն ավարտելուն պես մինչև $300 դոլարի կրթաթոշակ
  • Պետք է լինի IHSS-ի խնամող
  • Պետք է ապրի Ալամեդա վարչաշրջանում
  • Ձեր խնամած անձը պետք է լինի Alameda Alliance for Health-ի անդամ (կարող են իրավասու լինել այլ առողջապահական պլաններ)
  • Ձեր խնամած անձը պետք է հիշողության կորստի նշաններ ցուցադրի՝ համաձայն հարցման տվյալների
  • Ձեր խնամած անձը պետք է առնվազն 50 տարեկան լինի

Զանգահարե՛ք, որպեսզի գրանցվեք կամ
ավելի շատ տեղեկատվություն ստանաք՝

844-725-8232
երկուշաբթիից ուրբաթ, առավոտյան 8-ից մինև երեկոյան 5-ը

ԿԱՄ

Close 

Sign-up to be added to our mailing list!

By providing your email and phone number, you agree to receive emails and text messages from CCA. Message and data rates may apply. Message frequency varies.
This field is for validation purposes and should be left unchanged.