Մեր տեսլականը
- Լինել բոլոր խնամատուների վերապատրաստման ջատագով և վերապատրաստումը դարձնել համընդհանուր կերպով հասանելի
- Ստեղծել խնամքի ավելի բարձր չափորոշիչ
- Օգնել տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց՝ ապրել ավելի երկար, ավելի առողջ և ավելի երջանիկ
- Նպաստել այնպիսի ապագայի կերտմանը, որտեղ խնամատուի մասնագիտությունը հարգված է և ճանաչված
- Ստեղծել աշխատատեղեր և հզորացնել այն միլիոնավոր մարդկանց, ում Կալիֆորնիան ապավինում է որպես խնամատուների
- Խթանել խնամատուների վստահությունը, արդյունավետ գործունեությունը, ապահովել նրանց աշխատատեղի պահպանումը
- Մեծացնել հանրային իրազեկվածությունը՝ հանրային քաղաքականության վրա ազդելու հարցում վերապատրաստման արժեքի վերաբերյալ
- Խնայել ռեսուրսներ և դրամ մեր գերծանրաբեռնված առողջապահական համակարգի համար
ՄԻԱՍԻՆ ՄԵՆՔ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ԳՈՐԾՈՒՄ
Մենք վերապատրաստել ենք 16 000-ից ավելի խնամատուների, և այս թիվը շարունակում է աճել
Մեր վերապատրաստումն օգնեց կրճատել այցերը անհետաձգելի բուժօգնության բաժանմունքներ 42%-ով,
իսկ հոսպիտալացումը՝ 60%-ով:
ԿԱՐԴԱԼ ԶԵԿՈՒՅՑԸ«L.A. Care-ում մենք հասկանում ենք, որ մարդկանց մեծամասնությունը նախընտրում է մնալ տանը՝ նույնիսկ քրոնիկական և բարդ հիվանդություններ ունենալու դեպքում, և տնային օժանդակ ծառայությունների (IHSS) խնամատուները կրում են վիթխարի պատասխանատվություններ։ Այս վերապատրաստումը խնամատուներին տրամադրել է գործիքամիջոցներ, որոնք անհրաժեշտ են մեր մասնակիցների առողջությունը և տան պայմաններում հարմարավետությունը բարելավելու համար»:
- John Baackes, CEO, LA Care Health Plan.
Այսօր Դուք կարող եք սերմանել խնամքի ապագան Կալիֆորնիայում։
Ձեր նվիրատվությունը կարող է հնարավորություններ բացել խնամատու ունենալու համար, և, իր հերթին, բարձրացնել խնամքի մակարդակը նրանց համար, ովքեր ապավինում են խնամատուներին։
ԿԱՏԱՐԵԼ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ